«Ի՜նչ հայ, հրեա է» («Հրեաներից պրծանք, անցանք հայերին»)
21.01.2020 | 00:37
Սրանք ռուսների համացանցային արձագանքներ են Միխայիլ Միշուստինին Ռուսաստանի կառավարության ղեկավար նշանակելու կապակցությամբ: Նոր վարչապետի վերաբերյալ բազում մեկնաբանությունների, կենսագրական վերլուծությունների մեջ ամենաէկզոտիկը հետևյալն էր՝ ազգությամբ կիսահայ է (наполовину армянин): Պարզվում է, որ Ռուսաստանում նման ազգություն էլ գոյություն ունի, իսկ հայերս անտեղյակ ենք: Մի խոսքով՝ մայրը հայուհի է:
Լավ, այդ դեպքում ո՞վ է մյուս կեսը՝ հայրը, նա՞ ինչ ազգության է պատկանում, և ինչու՞ են լռում քաջատեղյակ աղբյուրները: Անկեղծ ասած, պեղումներս արդյունք չտվեցին: Սակայն ներքին մի ձայն հուշում էր, որ եթե սսկվել են, ուրեմն... Ահա և բացում եմ ռուս նացիոնալիստական «Զավտրա» թերթի թարմ համարը և հավատում եմ աչքերիս՝ նոր վարչապետի հայրը՝ Վլադիմիր Մոիսեևիչ Միշուստինը, որը ծնվել է 1939 թվականին Պոլոցկ քաղաքում (Բելոռուսական ԽՍՀ), ունի հրեական ծագում: Դե, եթե այս փաստն արձանագրում է ամենայնս հրեագետ ազգայնամոլական հրատարակությունը, ուրեմն մի բան գիտե, ուրեմն սա հավաստի փաստ է: Այնպես որ ռուսներն իզուր էին փափագում, որ «պրծան» հրեաներից:
Ինչու ենք այսքան մանրանում ազգության հարցում ու առավել ևս ռուսաց պետության երկրորդ պաշտոնատար անձի կապակցությամբ: Բանն այն է, որ հրեաները, հիանալի իմանալով ռուսների ավանդական հակահրեական տրամադրությունները, անհրաժեշտ պահերին (սա շատ կարևոր է) իրենց կողմից վերահսկվող լրատվամիջոցների միջոցով կարողանում են տաբու դնել բարձրագույն պաշտոններ գրավող ազգակիցների ծագման փաստի վրա ավելորդ աղմուկ չհարուցելու նկատառումով: Ի վերջո ինչ է ստացվում. նորագույն պատմության մեջ Ռուսաստանի վարչապետներից չորսը՝ Գայդարը, Կիրիենկոն, Ֆրադկովը, Պրիմակովը հրեական արմատներ ունեն, հինգերորդը ևս ռուսական արյուն չունի՝ հրեայի ու հայի խառնուրդ է: Ինչ-որ սիրուն չի ստացվում:
Սակայն դառնանք մեզ հուզող մորը: Լուիզա Միխայլովնան (օրիորդական ազգանունը ևս փակի տակ է) ծնվել է Մեղրաձոր գյուղում, այլ տվյալներով՝ Արխանգելսկի մարզի Կոտլաս քաղաքում: Մասնագիտությամբ բուժքույր է:
Հայտնի չէ, թե ինչ չափով է իրեն կիսահայ զգում ինքը՝ նորանշանակ ռուսաց վարչապետը: Հայաստանում կարող են ասել, թե արյունը կքաշի ու նա չի կարող անտարբեր լինել իր կիսարմատի վրա: Սակայն սա խիստ սուբյեկտիվ վերապահում է առհասարակ ռուսահայերի հանդեպ, ուր մնաց հրեայի ու հայի հիբրիդի նկատմամբ: Նման պարագայում որպես կանոն հաղթում է հրեան: Մեր հայրենյաց երկրում տարածված է այն մտայնությունը, որ ռուսահայերը արագ են կորցնում ազգային դեմքը և մեկ-երկու սերնդի ընթացքում ձուլվում են: Ցավոք, այդպես է, և դա ունի իր պատճառները:
Բոլոր դեպքերում իմաստ կունենար, որ Հայաստանի ղեկավարները, ռուսահայությունը դիվանագիտական ու մարդկային ակտիվ «միջոցներ ձեռնարկեին» Միշուստինի մեջ կիսահայությունը զարգացնելու ուղղությամբ: Հույս են ներշնչում այն լուրերը, որ անցյալ տարի գործնական նպատակով Երևան այցելած Միխայիլ Միշուստինին ուղեկցել են մոսկվացի հայ բիզնեսմեններ: Մի բան միանշանակ է, որ Ռուսաստանի վարչապետը առանցքային դեմք է երկու երկրների առևտրատնտեսական հարաբերություններում (և ոչ միայն):
Իսկ հիմա ամենալուրջի մասին: Ռուսաստանում գրեթե առանց բացառության բոլորն են գովեստով խոսում մեր «հայրենակցի» պրոֆեսիոնալ և գործնական բարձր մակարդակի մասին էկոնոմիկայի զարգացման ու հատկապես հարկային քաղաքականության ասպարեզում, որի կառավարական գերատեսչությունը նա ղեկավարել է տասը տարուց ավելի: Անգամ արևմտյան փորձագետներն են նշում, որ նրան հաջողվել է ստեղծել թերևս աշխարհի ամենաարդյունավետ համակարգը նշյալ բնագավառում: Ժիրինովսկին հատուկ ընդգծում է այն հանգամանքը, որ նոր վարչապետը տեխնոկրատ է՝ ինժեներ, ոչ թե հումանիտար: Անգամ Զյուգանովը, դժգոհելով կոմունիստների թեկնածուների անտեսումից, չքվեարկեց Միշուստինի դեմ: Դիտվու՞մ է Միշուստինը որպես Պուտինի հետնորդի թեկնածու երկու տարի հետո կայանալիք նախագահական ընտրությունում: Դատելով ռուսական լրատվամիջոցների մեկնաբանություններից, ավելի շուտ՝ ոչ. նա կլինի տեխնիկական վարչապետ Զուբկովի, Ֆրադկովի, Ստեպաշինի պես: Ոչ ոք չի կանխատեսում, թե ինչպիսի դիրքորոշում կունենա Պուտինն ինքը երկու տարի հետո: Ով ասաց, որ եթե այդ ժամանակահատվածում Միշուստինը հասնի տնտեսական հաջողությունների, շտկի գերհրատապ դարձած ժողովրդագրական իրավիճակը, Վլադիմիր Վլադիմիրովիչը դրանք չի վերագրի իրեն: Համապատասխան հեռանկարային նպատակադրումներով:
Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ